Սորոսի վաստակները կոնկրետ հանձնարարական են ստացել՝ իրար հերթ չտալով փչացնել հայրենիք ստեղծած, հայրենիք պահած, կռված տղերքի կերպարը


22:45 , 10 հոկտեմբեր, 2019

Նախ՝ ասեմ, որ հերոսներին չեն փնտրում, հերոսներն իրենք են իրենց ապրած կյանքով, անցած ճանապարհով և կատարած սխրանքներով հերոսանում... Չնայած ձեզ համար նորմալ ա փնտրելը, որովհետև սովոր եք փնտրել կերպարներ, ում վրա Սորոսի փողերը դնելով՝ «հերոս» կսարքեք:

Ակնհայտ ա, չէ՞, արդեն, որ Սորոսի վաստակները կոնկրետ հանձնարարական են ստացել՝ իրար հերթ չտալով փչացնել հայրենիք ստեղծած, հայրենիք պահած, կռված տղերքի կերպարը, որը փորձում են դոմինոյի էֆեկտով տարածել բոլոր իրական հայրենասերների վրա:

Հա, իհարկե, ձեզ պետք չեն իրական հերոսներ, որովհետև նրանք ունակ են համախմբելու. ձեզ պետք չէ իրական հայրենասիրության շուրջ համախմբում, որովհետև ամբողջ աշխարհին է հայտնի Սորոսի գործելաոճը՝ ՊԱՌԱԿՏՈՒՄ:

Ակամայից մի դեպք հիշեցի, երբ անկախության մարաթոնի ժամանակ Եղեգնաձորում էինք, այնտեղ հանդիպեցինք իրական ազատամարտիկի, իրական հայրենասեր մի մարդու՝ Սամվել Մինասյանին. իրենց տանը թեյի սեղանի շուրջ զրույցի ժամանակ Սամվելը մի հետաքրքիր միտք ասեց. «Գիտեք՝ յուրաքանչյուր հայի արյան մեջ մեծ հայրենասիրություն կա, ուղղակի պետք է ճիշտ ուղղությամբ արթնացնել այդ հայրենասիրությունը»:
Ես վստահ եմ, որ այս ազգադավներին չի հաջողվելու իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:

Հ.Գ. Իսկ թե որն է այդ խնդիրը և ում կողմից է դրված, թողնում եմ ձեր հետևությանը...

Հ.Հ.Գ. Խնդրում եմ վերլուծելիս ուսումնասիրեք իրական փաստերը, լավ ուսումնասիրեք, հետո նոր կարծիք կազմեք...

Image may contain: text