50 բաժակ սուրճ մեկ օրում, լոգանքից խուսափել և այլ տարօրինակ սովորություններ, որոնք ունեցել են հանճարները


22:45 , 10 հոկտեմբեր, 2019

Սալվադոր Դալին և նրա կինը

Երբ խոսքը գնում է սյուրռեալիզմի մասին, յուրաքանչյուրի մտքին, ամենայն հավանականությամբ, առաջինը գալիս է Սալվադոր Դալին ու նրա բեղերը՝ շրթներկով պատված: Այս նկարչի կյանքը նույնքան էքսենտրիկ և սյուրռեալիստական էր, որքան նրա կտավները: Սակայն, բացի նրանից, որ նա երթևեկում էր գունավոր կաղամբներով լցված մեքենայով, ևս մի տարօրինակ սովորություն ուներ:

Երբ Դալին ամուսնացավ Գալիայի՝ իր կյանքի սիրու և մուսայի հետ, նրա համար փոքրիկ պալատ գնեց և պատվանդան պատրաստեց դրանում: Նրան թույլատրվում էր այցելել կնոջը պալատում միայն գրավոր հրավեր ստանալուց հետո:

Էդվարդ Գրիգն ու նրա հաջողակ գորտը

Նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի երաժշտությունները յուրաքանչյուրս առնվազն մեկ անգամ լսել ենք: Մեծ բախտ է հարկավոր ունենալ նման տաղանդ ունենալու համար կամ էլ, ինչպես Էդվարդի դեպքում էր, հաջողակ գորտ՝ գորտի արձանիկ: Կոմպոզիտորն այդ արձանիկը մշտապես կրում էր վերարկուի գրպանում, ուր էլ որ գնար: Եվ յուրաքանչյուր անգամ բեմ բարձրանալիս նա թափահարում էր արձանիկը՝ հաջողություն ունենալու հույսով:

Օնորե դը Բալզակն ու 50 բաժակ սուրճը

«Եթե չլիներ սուրճը, անհնար կլիներ գրելը, ապրելը»,- մի անգամ ասել է հայտնի ֆրանսիացի գրող, դրամատուրգ, «Մարդկային կատակերգության» հեղինակ Բալզակը: Եվ նա ամենևին էլ չի չափազանցրել. նրա՝ սուրճի օրական չափաբաժինը կազմում էր 50 բաժակ: Անհասկանալի է, թե ինչպես էր նա քնում՝ կոֆեինի նման ազդեցության տակ գտնվելով: Բալզակին այդ ամենը դուր էր գալիս: Նա ամեն կեսգիշերին արթնանում էր ու սկսում գրել:

Միքելանջելոն և հիգիենան

Վատիկանի «Սիքստինյան կապելա»-ն երկնային գեղեցկություն ունեցող աշխատանք է, սակայն դրա ստեղծողը՝ Միքելանջելոն, նման որակումից բավականին հեռու էր: Պատճառը պարզ է. նա չէր հետևում իր հիգիենային: Միքելանջելոն քնում էր հագուստով և երկարաճիտ կոշիկներով՝ չհանելով դրանք օրեր շարունակ: Նա խուսափում էր լոգանք ընդունելուց և անգամ դա վտանգավոր էր համարում առողջության համար: Միգուցե և նա ճիշտ էր. չէ՞ որ ապրել է 89 տարի, ինչը մեծ թիվ էր իր ժամանակաշրջանի համար:

Ֆրիդա Կալոն և նրա կենդանիները

Էքսենտրիկ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն ողջ կյանքում տառապել է այն ավտովթարի պատճառով, որը նրան հաշմանդամ դարձրեց: Այս կինը յուրահատուկ էր ամեն ինչում: Նա տնային շատ կենդանիներ ուներ և նրանց շատ էր սիրու, սակայն կենդանիներից շատերն առավել համապատասխանում էին ջունգլիներին կամ Ֆրիդայի սյուրռեալսիտական կտավներից մեկի միջավայրին: Ֆրիդան ոչ միայն շներ ուներ, այլև կապիկներ, թութակներ, հավեր ու ճնճղուկներ, Գրանիզո անունով եղնիկ, սպիտակ արծիվ: