Իտալական դատարանն արգելել է, որ Դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» ցուցադրության նպատակով տեղափոխվի Ֆրանսիա


01:14 , 11 հոկտեմբեր, 2019

Իտալիայի դատարանը լուրջ փոփոխություն է կատարել Լուվրի ծրագրերում, որը պատրաստվում էր  մեծ ցուցահանդես կազմակերպել Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակի կապացությամբ։ Փաստաբաններն արգելել են Փարիզ տեղափոխել ամենակարևոր ստեղծագործություններից մեկը՝ «Վիտրուվյան մարդուն»։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ «Italia Nostra» խումբը, որը պաշտպանում է մշակույթային ժառանգություները, դատարան է փոխանցել փաստաթղթեր, ըստ որոնց` նկարը շատ փխրուն է, որպեսզի տեղափոխվի այլ երկիր։ Նաև վտանգ կա, որ նրան կվնասեն ցուցասրահի վառ լույսերը։

Ըստ «Italia Nostra-ի»՝ 15-րդ դարի նկարը, որը չվնասելու նպատակով 6 տարին մեկ են հանում ցուցադրության, ամենայն հավանականությամբ, Վենետիկի ակադեմիա վերադարձնելուց հետո պահվելու է 10 տարով։ «Italia Nostra-ի» նախագահ Լիդիա Ֆերսուոկը նշել է, որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ չի կարելի տեղափոխել այդ շատ փխրուն նկարը։

Սա Ֆրանսիայի և Իտալիայի հարաբերությունների սրման գագաթնակետն էր, որը մեծ թափ էր ստացել իտալական խորհրդարանում պահպանողականների կոալիցիայի հայտնվելուց հետո։

Դա Վինչիի ցուցադրությունը մի շարք տարաձայնությունների առիթ է դարձել Ֆրանսիայի կառավարության և Իտալիայի իշխող կուսակցությունների միջև։

Դատական լսումների ժամանակ, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 16-ին, Իտալիայի մշակույթի նախարարը՝ Դարիո Ֆրանչեսկինին, պաշտպանելու է իր մշակույթային արժեքներն այլ երկրներին ժամանակավորապես տրամադրելու որոշումը։ Անցած ամիս, ի նշան Ֆրանսիայի հանդեպ բարի կամքի, նա համաձայնագիր է ստորագրել իր ֆրանսիացի կոլեգայի հետ, որի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ նկարը վարձավճարով տրամադրելու վերաբերյալ։

Լուվրում դա Վինչիի երկար սպասված ցուցադրությունը սկսվելու է հոկտեմբերի 24-ին և շարունակվելու է մինչև 2020 թվականի փետրվարի 24-ը։