Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ


21:03 , 10 հոկտեմբեր, 2019

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: 

Էմանուել Մակրոնն անդրադարձել է  ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այս օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին:

Վարչապետ Փաշինյանը պաշտպանել է Ֆրանսիայի նախագահի՝ մարդկությանը սպառնացող այդ հիվանդությունների դեմ գլոբալ պայքար մղելու նախաձեռնությունը:

Նա  պատրաստակամություն է հայտնել միանալ հիմնադրամին ու ամենայն աջակցություն ցուցաբերել դրա գործունեությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների որոշ հարցերի: