Հայկ Մարությանի պաշտոնավարումից 1 տարի անց երևանաբնակները դժգոհում են. վերելակներն անսարք են, պոլիկլինիկայի պայմանները՝ անտանելի, տրանսպորտի հարցը չի լուծվում (Video)


22:01 , 10 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանաբնակները դժգոհում են քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունից: Նրանց խոսքով՝ նախընտրական խոստումներն այդպես էլ թղթի վրա մնացին:

Tert.am-ի հետ զրույցում Ավան վարչական շրջանի N12 պոլիկլինիկայի այցելուներն ասում են, շենքն այնքան վատն է, որ շուտով կքանդվի, սակայն հանդուրժում են, քանի որ բուժանձնակազմն է լավ աշխատում:

«Սա պետական հիմնարկ է, այցելում են հիվանդներ: Ո՞նց կարող է պատահել, որ պոլիկլինիկայի վերելակը փչանա, ու մենք ոտքով բարձրանանք մի քանի հարկ: Ես ծեր, հիվանդ մարդ եմ, ինձ համար դժվար է: Վերջին անգամ որ փչացավ, մոտ մեկ ամիս վերելակ էին նորոգում»,- ասաց այցելուներից մեկը:

Քաղաքացիներին անհանգստացնում է նաև բազմահարկ շենքերի վերելակների հարցը: Ասում են՝ տարօրինակ ձայների հետ մեկտեղ վերելակները պարբերաբար փչանում են:

«Էն ցուրտ ու մութ տարիներին մեր շենքի վերելակի շարժիչը վաճառեցին, տեղն այլ շարժիչ դրեցին: Ու մինչև օրս մեր վերելակն այդ շարժիչով է աշխատում: Պարբերաբար փչանում է: Դիմել ենք քաղաքապետարան, սակայն ոչ մի արձագանք»,- նշեց բնակիչներից մի կին:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ