Մարզպետը դուրս եկավ, ժողովրդին վիրավորեց, ասաց՝ մի քանի թափթփուկ չեն որոշում, ես եմ որոշում. Նորաշենի նախկին ղեկավարն՝ Արարատի մարզպետի մասին


18:11 , 10 հոկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Անցնող ամբողջ շաբաթը լարված էր Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչների համար։ Վերջիններս բողոքի ակցիաներ էին իրականացնում ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Բնակիչները մարզպետին մեղադրում են համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն ապօրինաբար կասեցնելու որոշման համար:

«Համայնքում այս պահին հանգիստ վիճակ է, լարվածություն չկա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում, որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: 

Գրիգորյանն ասաց, որ այժմ ոչնչով չի զբաղվում, սպասում է առաջիկա ընտրություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ