Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ


17:23 , 10 հոկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով, տեղեկացնում են Սիրիայում ՀՀ դեսպանությունից։
 
«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Քամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:
 
Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ