Ճապոնիայում սատկել է աշխարհում առաջին կլոնավորված կովը


22:00 , 10 հոկտեմբեր, 2019

Ճապոնիայի արգելոցում սատկել է Կագա մականունով կովը, որը երկվորյակ քրոջ հետ դարձել է առաջին կլոնավորված կովն աշխարհում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կենդանին սատկել է ծերությունից։ Նա 21 տարեկան, 3 ամսական էր։

Նրա երկվորյակ էգը՝ Նոտո մականունով, սատկել է քրոջից մեկ տարի առաջ, բնական պատճառներով։

Նոտոն և Կագան ծնվել են 1998-ին։