Հայտնի է տղամարդկանց անպտղության դեպքում լոլիկի օգտակարությունը


20:21 , 10 հոկտեմբեր, 2019

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ լոլիկում պարունակվող պիգմենտը կարող է բուժել տղամարդկանց անպտղությունը: Լիկոպին կոչվող նյութը, որը լոլիկին կարմիր գույն է տալիս, մեծացնում է սպերմատոզոիդների չափերը և դրանց ավելի ակտիվ դարձնում: Sky News-ը պատմել է ուսումնասիրության և դրա արդյունքների մասին:

Շեֆիլդի համալսարանի հետազոտողների կողմից անցկացվող փորձի շրջանակում, 30 տղամարդ 12 օրվա ընթացքում օրական 14 մգ լիկոպին է ընդունել, իսկ մյուս 30 տղամարդուն պլացեբո հաբեր են տրվել:

Գիտնականները պարզել են, որ 12 շաբաթ անց լիկոպին ընդունողների մոտ ակտիվ սպերմատոզոիդների քանակն աճել է 40 %-ով, բացի այդ, դրանց չափի ակնհայտ աճ է նկատվել:

Հետաքրքիր է, որ ուղղակիորեն լոլիկում պարունակվող լիկոպինը շատ վատ է յուրացվում, ուստի ավելի լավ է այն ընդունել սինթետիկ հաբերի տեսքով, օրինակ՝ լակտոլոպին:

Հետազոտողները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ փորձին մասնակցել են ոչ թե անպտղությամբ տառապող հիվանդներ, այլ տղամարդիկ, որոնց սպերմատոզոիդների պարամետրերը միայն փոքր-ինչ շեղվել են նորմայից: Հետևաբար, նոր դեղամիջոցը դեռևս պետք է միայն որպես խթանիչ միջոց դիտարկվի՝ վերարտադրողական գործառույթների թուլացման դեպքում, և ոչ թե անպտղությունից բուժվելու միջոց: