Երիտասարդը փորձել է խափանել նախկին ընկերուհու հարսանիքը՝ համբույրի օգնությամբ


18:20 , 10 հոկտեմբեր, 2019

Կոլումբիայում երիտասարդը մոտոցիկլով շրջանցել է հարսանեկան կորտեժը, կանգնեցրել այն և փորձել համբույրի միջոցով խափանել հարսանիքը, հաղորդում է Daily Mail-ը:

Հետաքրքրաշարժ միջադեպը տեղի է ունեցել կոլումբիական Մեդելյին քաղաքում և հայտնվել է տեսանյութում: Կադրերում երևում է, թե ինչպես է մոտոցիկլետով երիտասարդը կանգնեցնում հարսին տեղափոխող ավտոմեքենան:

Սաղավարտով մոտոցիկլիստն ինչ որ բան է ասում աղջկան, ծնկի է իջնում, իսկ հետո համբուրում նրան: Հարսնացուն հրում է երիտասարդին: Ամեն ինչ տեղի է ունենում անցորդների աչքի առաջ:

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ նման կերպ տղան փորձել է խափանել նախկին ընկերուհու հարսանիքը, բայց աղջիկն ընտրել է փեսային:

The footage was captured by an onlooker in the city of Medellin in Antioquia, Colombia, as the biker dropped to his knees to beg the bride-to-be not to go through with it

The biker stands back up before leaning towards the woman, who is sitting in the antique car, as if trying to kiss her