Պատմությունը ցույց է տվել, որ թուրքերը միշտ կարողանում են ռուսների հետ փոխշահավետ առևտուր անել


17:04 , 10 հոկտեմբեր, 2019

Միանշանակ դատապարտելի է Թուրքիայի Սիրիա ներխուժումը։ Դատապարտելի է նաև առաջադեմ մարդկության անտարբերությունը։ Բայց դատապարտումը ոչինչ է, եթե հետևություններ չանենք, և՝ քրդերի նման հույսներս ուրիշների վրա դնենք։ Մենք պետք է գիտակցենք, որ Ռուսաստանի՝ Հայաստանից տասնապատիկ ավելի ռազմական ներկայությունը Սիրիայում չխանգարեց, որ Թուրքիան ներխուժի Սիրիա։ Պատմությունը ցույց է տվել, որ թուրքերը միշտ կարողանում են ռուսների հետ փոխշահավետ առևտուր անել։