Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի


16:10 , 10 հոկտեմբեր, 2019

Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար  ուղեգրեր կտրամադրվի: Նրանցից 15-ն արդեն ուղեգրվել են առողջարան, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։ 

Ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է  4․320․000 դրամ։

Որոշումը կայացվել է՝ կարևորելով վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ նրանց ունեցած վաստակը։