«Ժողովուրդ». Բժիշկը ծեծել է 50-ամյա քաղաքացուն


09:06 , 3 հուլիս, 2013

«Ժողովուրղ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 24-ամյա Պարգև Ադիբեկյանը, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի «նորաթուխ» բժիշկներից է, ծեծի է ենթարկել Հայաստանի նկարիչների միության հսկիչ 50-ամյա Գագիկ Սահակյանին։

«Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1 –ին՝ ժամը 22:50-ի սահմաններում նկարիչների միության շենքի մոտակայքում Պարգևն ու Գագիկը վիճաբանել են։ Սակայն մեզ դեռևս չի հաջողվել պարզել, թե որն է եղել վիճաբանության պատճառը։ Միայն հայտնի է, որ նրանց հաշտեցրել է Հայաստանի նկարիչների միության անվտանգության աշխատակից 23-ամյա Զորի Բալասանյանը, որին ավելի ուշ օգնության են հասել ոստիկանները՝ կողմերին բերման ենթարկելով։ Լուրը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով որ այժմ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։