Իրանի Մեջլիսի նախագահը չեղարկել է իր այցը Թուրքիա


12:46 , 10 հոկտեմբեր, 2019

Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու պատճառով իր նախօրոք ծրագրված այցը Թուրքիա չեղյալ է հայտարարել:

Հ.Գ. Լարիջանիի քայլն ԻԻՀ նախագահի և ԱԳՆ-ի՝ մինչ այդ հայտնած դիրքորոշումների տրամաբանական շարունակությունն էր, որն, անշուշտ, կատարվեց նաև ներքաղաքական կոնյունկտուրայից ելնելով:

Իրանի կողմից նման նախազգուշացնող գործողություններ դեռ կլինեն, սակայն ներկա իրողության պայմաններում, հանուն Սիրիայի քրդերի, Իրանը հազիվ թե գնա իր 4-րդ առևտրային գործընկերոջ հետ հարաբերությունները սրելու ճանապարհով: