«Յուրաքանչյուր դեպրեսիա պետք է դիմավորել ժպիտով. նա կմտածի, որ դուք հիմար եք ու անմիջապես կփախչի ձեզնից». Ռոբերտ Դե Նիրոյի՝ ապրել սովորեցնող 15 մտքերը


18:30 , 10 հոկտեմբեր, 2019

Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոն ոչ միայն փայլում է իր դերասանական խաղով, այլ նաև ապրել սովորեցնող մտքերով։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից 15-ին։ 

1. Յուրաքանչյուր դեպրեսիա պետք է դիմավորել ժպիտով. նա կմտածի, որ դուք հիմար եք ու անմիջապես կփախչի ձեզնից։ 

2. Տաղանդն առաջին հերթին ճիշտ որոշումներ կայացնելու մեջ է։ 

3. Եթե Աստված կա, ապա ես նրան ուղղելու շատ հարցեր ունեմ։ 

4. Կարծում եմ՝ ռեժիսորի աշխատանքն աստծո աշխատանք է։ Նրանք երկուսն էլ նույն նպատակներն ունեն։ 

5. Տարիքի հետո դու սկսում ես ավելի հաճախ ժպտալ, քանի որ սովորում ես մարդկանց ավելի քիչ դատել։ 

6. Մարդիկ տարբեր են լինում։ Մինչ ոմանք փորձում են ստեղծել ինչ-որ արժեքավոր մի բան, մյուսները փորձում են հասկանալ ինչպես դրանից ավելի շատ շահույթ ունենալ։ 

7. Շատ փող ունենալը դեռ չի խոսում բարձր որակի մասին. համենայն դեպս, ֆիլմերում։ 

8. Երբեմն պետք է նախանձել մահացածներին. նրանք չափից դուրս շատ ազատ ժամանակ ունեն։ 

9. Եթե աթոռը լավն է, ապա դու շատ փող չես ծախսի նրա վրա նստելու համար։ 

10. Ծերության հետ ավելի է շատանում զգուշանալու կարողությունը։ 

11. Ես նախընտրում եմ չունենալ ավելորդ իրեր։ Որքան շատ ավելորդ իրեր ես ունենում, այնքան ավելի շատ ժամանակ ես նրանց վրա ծախսում։ 

12. Ամեն մեկն ունի իր իրականությունը։ 

13. Ես ամեն ինչ կտայի, որպեսզի կարողանայի տարբերել լավ խորհուրդը վատ խորհրդից։ 

14. Նիհարելն ավելի դժվար է, քան երիտասարդանալը, բայց երկրորդին էլ է հնարավոր հասնել։ 

15. Ով ռիսկի չի դիմում, այդպես էլ չի իմանում, թե ինչի համար է նա ծնվել։