Հնդիկ տղամարդը 40 տարի չի կտրել ու չի լվացել իր մազերը. ինչպե՞ս է կարողանում նա այսքան տարի այդպես ապրել (Photo)


16:30 , 10 հոկտեմբեր, 2019

Բոլորս էլ մեր խենթ մտքերն ու սովորություններն ունենք, սակայն երբեմն ոմանք ավելի խենթ են, քան կարելի է պատկերացնել։ Այդպիսի մեկն էլ ապրում է Հնդկաստանում ու արդեն 40 տարի է, ինչ չի կտրում իր մազերն ու չի լվանում դրանք։ 

Սակալ Դև Տուդուն 63-ամյա հնդիկ է, ով մի անգամ երազ տեսավ, որը փոխեց իր կյանքը։ Երազում Հնդկաստանի սրբերից մեկը նրան այցի եկավ ու խնդրեց, որ նա այլևս երբեք չկտրի իր մազերն ու չլվա դրանք։ Այսպես՝ այդ ժամանակ դեռ 23 տարեկան Սակալը որոշեց հետևել սրբի խորհրդին ու երբեք էլ չդիպչել իր մազերին հիգիենայի նպատակներով։ 

Քանի որ Սակալը չափազանց հավատացյալ է, նա վստահ է, որ եթե կտրի մազերը կամ, առավել ևս, լվա դրանք, նա կկորցնի սրբերի հովանավորչությունը։ Արդյունքում արդեն պատկառելի տարիքում գտնվող հնդիկը որոշել է հավատարիմ մնալ երազի պահանջներին։ 

Տարիներ շարունակ այսպես շրջող հնդիկն առաջին հայացքից կարծես նոր ու նորաձև մազերի սանրվածք ունենա։ Նա տարիներ շարունակ ամուսնացած է իր հավատարիմ կնոջ հետ, ու նրանք 6 երեխա ու 7 թոռ ունեն։ Նրանք բոլորն էլ հպարտանում են Սակալի որոշմամբ, որովհետև Սակալը նաև հատուկ շնորհով օժտված պապիկ է։ 

Նա կարողանում է մարդկանց բուժել։ Նա վստահ է, որ այդ շնորհը գալիս է իր մազերից։ Եթե նա մի օր կտրի իր մազերն ու դրանք լվա, նա վերջնականապես կկորցնի այն շնորհը, որն իրեն տվել են սրբերը։ Բազմաթիվ հնդիկներ գալիս են Սակալի մոտ իրենց բաժին բժշկությունը ստանալու համար։ Նրան տեղանքում շատ են հարգում, քանի որ վստահ են, որ նա աստվածային ինչ-որ բան ունի իր մեջ։ 

Սակալի դժվարությունները սկսվում են, երբ նա դուրս է գալիս փողոց։ Նրա մազերն այնքան երկար են, որ նա ստիպված է լինում հավաքել մազերն ու դրանք փաթաթել սպիտակ կտորով, հակառակ դեպքում նրա մազերը ոտքի տակ են ընկնում, և նա չի կարողանում քայլել։ Առավել ևս դժվարությունները սկսում են, երբ օտար մարդկանց ոտքերի տակ են ընկնում նրա մազերն ու կեղտոտվում, տրորվում, ինչը նա ոչ մի դեպքում չի ցանկանում թույլ տալ։ 

Վերջում տարբերվող հնդիկը վստահեցնում է, որ մինչև կյանքի վերջ իր չլվացված ու երկար մազերը իր հետ են լինելու, ու նա թաղվելու է հենց այդ մազերով, որպեսզի կարողանա պահպանել սրբերի բարեհաճությունն անգամ այն աշխարհում։