Իրական երեխա-Պինոկիոն. աշխարհի ամենաանսովոր քթով փոքրիկի հուզիչ պատմությունը անտարբեր չի թողնի ոչ ոքի (Photo)


15:30 , 10 հոկտեմբեր, 2019

Երեխաներն աշխարհի ամենաանմեղ ու նուրբ էակներն են, ովքեր շատերիս հիշեցնում են, թե ինչքան պարզ ու մաքուր պիտի լինենք մենք իրականում։ Այս փոքրիկի պատմությունը զարմացրեց ոչ միայն սովորական մարդկանց, այլ նաև բժիշկներին, ովքեր դժվարությամբ կարողացան լուծել նրա հիվանդության հանելուկը։ 

Օլի Թրեզիսն իրականում աշխարհի ամենաանսովոր հիվանդություններից մեկն ունի։ Նրա մայրիկին դեռևս հղիության ընթացքում էին զգուշացնում, որ երեխան զարգանում է անսովոր ձևով, սակայն նա որոշեց, որ անպայման պետք է ունենա փոքրիկին։ 

Ծնունդից հետո պարզ դարձավ, որ փոքրիկ հրաշամանուկի գլխուղեղի որոշակի հատված աճել է նրա քթում, որի հետևանքով նրա քիթը ստացել է իսկական Պինոկիոյի քթի ձև։ Սկզբնական շրջանում շատերն ուղղակի ծաղրում էին փոքրիկին։ Նրանցից ոմանք նշում էին, որ ավելի լավ է՝ նա ընդհանրապես ծնված չլիներ, սակայն երեխայի մայրն ու հարազատները նրա հանդեպ հոգատարությունն ու սերը կրկնապատկեցին։ 

Նրանք վստահեցնում են, որ փոքրիկը պաշտում է ծիծաղել, նա չափազանց շատ է սիրում խաղալ իր մեծ քույրիկի հետ ու, ինչպես բոլոր երեխաները, սիրում է չարաճճիություններ անել։ Երեխայի այս պատմությունը, որի պատճառով բազմաթիվ հետևորդներ սկսեցին փոքրիկի նկարներին վատ արձագանքներ տալ, ստիպեցին փոքրիկի ընտանիքին ստեղծել մի նախագիծ, որն իր շուրջը հավաքեց բոլոր այն մանուկներին, ովքեր չեն ծնվել մեզ ծանոթ արտաքինով․ նրանք ուրիշ են, տարբեր, տարբերվող կյանքով ու պատմություններով։ 

Դրանով նրանք ուզում են ցույց տալ, որ բոլոր երեխաներին ուղղակի պետք է սիրել, ու չպետք է վազել ինչ-որ ստանդարտների հետևից ու տալ երեխային պիտակավորումներ, ինչ է, թե երեխան այնպիսին չէ, ինչպիսին տեսնում ենք նրան մեր պատկերացումներում։ Գեղեցիկ ու հուզիչ այս պատմությունը հատկապես տպավորեց նրանով, որ երեխայի մայրը ոչ կերպ ու ոչ մի պարագայում չի ցանկանում անգամ լսել երեխայից հրաժարվելու կամ նրանից ամաչելու մասին, նա միայն ուզում է ամեն ինչ անել, որ երեխան ունենա անհոգ մանկություն ու հեռու մնա չար ու չկամեցող մարդկանցից։