Նոր թրենդ՝ կարագով սուրճ


01:01 , 3 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ավելորդ քաշի դեմ ամերիկյան «մարտիկների» պայքարում սեփական ախորժակին խաբելու նոր մեթոդ է հայտնագործվել: Նրանք իրենց առավոտյան սուրճի մեջ ավելացնում են կարագի մի կտոր: Այդ ըմպելիքի հեղինակն առողջ ապրելակերպի մասնագետ Դևիդ Էսփրին է: Նա պնդում է, որ կարագն օգնում է 5-6 ժամով ազատվել քաղցի զգացողությունից՝ չկորցնելով էներգիան և աշխատունակությունը, քանի որ ուղեղը ստանում է անհրաժեշտ ճարպերը, իսկ մարմինը՝ կալորիաները: 

Ըստ հետազոտողների՝ չնայած ըմպելիքի բարձր կալորիականությանն՝ այն օգնում է նվազեցնել կալորիաների ընդհանուր օգտագործումը, քանի որ դրանից հետո անընդհատ «կտցահարելու» պահանջ չի զգացվում: Գլխավորն այն է, որ կարագն իսկական լինի՝ կենդանական ճարպերի բարձր մակարդակով։