Բժիշկներն անվանել են հիվանդությունը, որի պատճառով Ջոկերն անվերահսկելիորեն ծիծաղում էր


02:48 , 10 հոկտեմբեր, 2019

Աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկի՝ ամերիկյան Մայո կլինիկայի բժիշկները նշել են հիվանդությունը, որով տառապում էր Խոակին Ֆենիքսի հերոսը «Ջոկեր» ֆիլմում: Այդ խանգարումը Pseudobulbar affect համախտանիշն է (PBA), որն առաջացնում է չկառավարվող ծիծաղի և լացի նոպաներ, հաղորդում է Yahoo Entertainment պորտալը:

Ֆիլմում Արթուր Ֆլեքը (Joker) պայքարում է բազմաթիվ հոգեկան հիվանդությունների դեմ, որոնք խանգարում են նրան ճանաչում գտնել քաղաքում, որը դանդաղորեն ընկղմվում է քաոսի մեջ: Այդ պաթոլոգիաներից մեկը ստիպում է հերոսին անհարմար պահի անվերահսկելի ծիծաղել: Այդ պատճառով նա իր մոտ տեղեկատվական քարտ է պահում, որը բացատրում է նրա վիճակը նոպայի ժամանակ նրա մոտ գտնվող մարդկանց:

Ըստ բժիշկների, այս խանգարումը կարող է գանգուղեղային տրավմաների կամ սթրեսի հետևանք լինել: Ծիծաղի նոպաները կարող են տևել մի քանի րոպե և շփոթություն, սոցիալական մեկուսացում, հյուծում և ընկճվածություն առաջացնել:

Ըստ Մայո կլինիկայի մասնագետների, կան դեղեր, որոնք մեղմացնում են համախտանիշի ընթացքը, բայց բուժում չկա: