Կատաղած հնդկահավերը հարձակվել են տղամարդու վրա և կես ժամ թույլ չեն տվել, որ նա դուրս գա ավտոտնակից


04:05 , 10 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ-ի բնակչի վրա տան բակում հնդկահավերի խումբ է հարձակվել։

Հոկտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 8-ի մոտակայքում, Փենսիլվանիա նահանգի Բաթլեր շրջանի բնակիչն ավտոտնակից դուրս գալիս է եղել, երբ նրա վրա մի քանի կատաղած հնդկահավեր են հարձակվել։

Կենդանիները թափահարել են իրենց թևերը և տղամարդուն թույլ չեն տվել դուրս գալ փողոց։ Շուրջ կես ժամ 3 հնդկահավերի կողմից ավտոտնակում բանտարկված մնալուց հետո տղամարդը ստիպված ոստիկանություն է կանչել։

Իրավապահ մարմինների աշխատակիցները կապվել են Լեյք շրջանի շրջակա բնական ռեսուրսների դեպարտամենտի աշխատակիցների հետ, որպեսզի վերջիններս գան և հեռացնեն այդտեղից կենդանիներին։