Պետական գաղտնիք է. Կառավարությունը չի հայտնում, թե արդյոք վերանորոգվում է Փաշինյանի առանձնատունը և որքան գումար է ծախսել այդ նպատակով


22:13 , 9 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Չենք կարող տրամադրել Ձեր հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիք: Այս մասին Tert.am-ի հարցմանը, թե որքան գումար է ծախսվել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող առանձնատան վերանորոգման համար, հայտնել են Կառավարության լրատվական ծառայությունից` «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նամակում:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` ՀՀ կառավարությունը պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացրել Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։

Ըստ այդ լուրերի` առանձնատունը հիմնանորոգելու համար ՀՀ պետական բյուջեից վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու որոշման նախագիծը եղել է «հույժ գաղտնի» մակագրությամբ՝ հերթական սկանդալից զերծ մնալու համար, քանի որ բավականին մեծ գումար է հատկացվել այդ ամենի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ