4 փաստ թքի և թքագեղձերի մասին, առանց որոնց մենք չենք կարող գոյատևել


01:13 , 10 հոկտեմբեր, 2019

Եկեք հասկանանք, թե ինչի համար են նախատեսված մեր թքագեղձերը։

  1. Բերանի խոռոչն աղիքային խողովակի մուտքն է, որը ձգվում է ողջ մարմնով մեկ և որոշ հատվածներում՝ լայնանում։ Օրինակ՝ նման լայնացումներից է համարվում ստամոքսը, որն իրականում ոչ թե պարկ է, ինչպես շատերս ենք կարծում, այլ աղիքի շարունակություն։ Բերան-կերակրափող-ստամոքս-բարակ աղիք-հաստ աղիք-ելք. ահա այսպես կարելի է պատկերացնել մարդու մարսողական համակարգը։ Այս համակարգը մեզ հարկավոր է արտաքին աշխարհից ստացվող սննդարար նյութերը յուրացնելու համար։
  2. Այտերի ներքին հատվածում՝ վերին ատամնաշարի հակառակ կողմում, լեզվով հնարավոր է շոշափել փոքրիկ ուռածություններ։ Դրանք այտերի թքագեղձերն են, որոնք թուք են արտադրում այն ժամանակ, երբ սնունդը հայտնվում է բերանում։ Իսկ լեզվի տակ տեղակայված են լեզվային թքագեղձերը։ Նրանք ամբողջ օրվա ընթացքում անդադար թուք են արտադրում։ Մեր օրգանիզմը օրական 1-1.5 լիտր թուք է արտադրում։
  3. Ի՞նչ է թուքը։ Այն արյուն է, որը զրկված է կարմիր մարմիններից և հագեցած է անհրաժեշտ այնպիսի նյութերով, ինչպիսիք են կալցիումը, հորմոնները և իմունային հակամարմինները։ Յուրաքանչյուր մարդու թքի բաղադրությունը յուրահատուկ է, ինչպես մատնահետքը։
  4. Թքի գլխավոր նպատակը ատամների առողջության պահպանումն է, այդ պատճառով այն պարունակում է մուցին, որը ցանցի նման գրավում է վտանգավոր մանրէներին և դրանք ուղարկում է ստամոքս, որտեղ էլ դրանք վերանում են։ Բացի այդ՝ թքի մեջ մեծ քանակությամբ կալցիում կա, որը նախատեսված է ատամների էմալը վերականգնելու համար։