Սնվելու համար կարևոր է նաև սպասքի ընտրությունը


23:42 , 2 հուլիս, 2013

Replik.am-ը գրում է.

Գիտնականները կատարել են հետազոտություններ և պարզել, որ սնվելու համար կարևոր է նաև այն սպասքը, որով մատուցվում է սնունդը: Ուսումնասիրությունների արդյունքում նրանք եկել են այն եզրահանգմանը, որ սպասքը մեծ դեր է կատարում, որպեսզի մարդ բավարարվածություն ստանա իր կերած սննդից: Նրանց հավաստմամբ՝սպասքի ընտրությունը մարդկանց էմոցիոնալ հատկանիշներից է կախված:

Կամավորների հետ անցկացրած հարցումներից պարզ է դրաձել, որ մարդիկ երբեմն հրաժարվում են ուտելուց, քանի որ այն մատուցված չէ իրենց նախընտրած սպասքով:

Ավելի ախորժակով սնվում են այն սպասքից, որը նրանց գրավում է:  

Հաճախ նախընտրություն տալիս են դասական սպիտակ գույնի սպասքին, որն ավելի  պրակտիկ է: Իսկ ահա, քաղցրավենիք մատուցելիս հաճախ օգտագործվում է գունավոր սպասք: