Եթե անգամ ասեմ թե, ինչի է շահարկվում՝ նորից շահարկվելու է. Արամ Օրբելյանը՝ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացի մասին


19:51 , 9 հոկտեմբեր, 2019

Armdaily.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի շուրջ կապված գործընթացներով այս պահին դեռ ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս։ Այս մասին ArmDaily.am—ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ՍԴ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացին ու իր՝ ՍԴ նախագահի հետ ունեցած քավոր – սանիկական կապին։

«Քանի որ հիմա վարույթ է ընթանում, որ չեմ խոսի ՝ոչ վնասելու, ոչ օգնելու համար, որ մեկը չասի միջամտեց, էս հայտարարությունն արեց, էն հայտարարությունն արեց, առայժմ ոչ մի բան չեմ ասելու, թեև իմ դիրքորոշումն ունեմ գործընթացի վերաբերյալ։ Ոչ գործընթացի մասին եմ խոսելու, ոչ այն մասին, թե երբ եմ վերջին անգամ խոսել Հրայր Թովմասյանի հետ։ Եթե խոսեմ՝ պետք է իրավական, բարոյական գնահատական տամ որոշ անձանց գործողություններին։ Ցանկացած գնահատական հետո նորից շահարկվելու է, անգամ եթե ասեմ թե, ինչի է շահարկվում՝ նորից շահարկվելու է»,-ասաց Օրբելյանը։