Հարաբերությունների տապալում. 5 նշան, որ ձեր տղամարդը չի գնահատում ձեզ՝ որպես իր կողակցի


21:45 , 9 հոկտեմբեր, 2019

Որոշ փորձագետներ համոզված են, որ երջանիկ ամուսնության և առողջության միջև սերտ կապ գոյություն ունի։ Նրանք պնդում են, որ լավ ընտանիք ունեցող մարդկանց ավելի քիչ են սպառնում կաթվածներն ու դեպրեսիաները, ինչպես նաև ավելի լավ են դիմանում լուրջ վիրահատություններին։

Սակայն երբեմն այնքան էլ հեշտ չէ հասկանալը, թե արդյո՞ք ձեր ամուսնությունը երջանիկ է։ Միգուցե ձեր ամուսինն արդեն վաղուց ձեզ ընդունում է զուտ որպես իր կնոջ, սակայն վերջին կայծը հարաբերություններում արդեն մարե՞լ է։

Ներկայացնում ենք 5 նշան, որոնք վկայում են այն մասին, որ ձեր տղամարդը չի գնահատում ձեզ՝ որպես իր կողակցի։

1. Նա արհամարհում է ձեր զգացմունքներն ու հույզերը

Տղամարդը կարևորություն չի տալիս ձեր հույզերին և ստիպում է ձեզ զգալ, որ դուք հարաբերություններում ձայնի իրավունք չունեք։ Նա երբեք չի ընդունում իր մեղքը՝ ցավ պատճառելով ձեզ։

2. Նա մանիպուլյացիայի է ենթարկում ձեզ

Ամեն անգամ, երբ դուք որևէ սխալ եք թույլ տալիս և նեղվում եք դրանից, նա այնպես է անում, որ դուք ձեզ ավելի վատ զգաք։ Այդպիսով նա փորձում է օգտագործել ձեր մեղքի զգացումը իր նպատակներին հասնելու համար։

3. Նա ձեզ համեմատում է ուրիշների հետ

Ձեր տղամարդը երբեք չպետք է համեմատի ձեզ ուրիշ կանանց հետ և նրանց օրինակ բերի։ Դա նշանակում է, որ նա ձեզ չի գնահատում։

4. Ձեր հարաբերություններում կորել է ռոմանտիկան

Եթե դուք փողոցում այլևս իրար ձեռք չեք բռնում, դա նույնպես խոսում է այն մասին, որ ձեր հարաբերություններում կորել է կայծը։ Փորձեք անել առաջին քայլը, տեսեք, թե ինչպես նա կարձագանքի։

5. Նա ձեզ առանց հարգանքի է վերաբերվում

Նա չի խորհրդակցում ձեզ հետ, թե արդյո՞ք կարող է հյուրեր կանչել։ Ամենայն հավանականությամբ, նա չի հարգում ձեր կարծիքը։ Հասկացրեք նրան, որ նման հարցերը պետք է միասին քննարկվեն։

Ի՞նչ անել

• Նոր հոբբի գտեք։ Պարի գնացեք, տարբեր վարպետաց դասերի, ցուցահանդեսներ այցելեք։

• Նոր հագուստներ գնեք, որոնցում ձեզ ավելի ինքնավստահ կզգաք։

• Կազմակերպեք ձեր հանգիստը, տղամարդուն առաջարկեք միասին ճամփորդության գնալ կամ թեկուզ՝ թատրոն կամ կինո։

• Ավելի շատ ժամանակ անցկացրեք ընտանիքի գրկում։ Դա կամրապնդի ձեր հարաբերությունները։