Տեխասցի փեսացուն բանկ է թալանել, որպեսզի մատանիներ գնի և վճարի հարսանիքի համար


23:40 , 9 հոկտեմբեր, 2019

Տեխասցի տղան բանկ է թալանել հարսանիքից մեկ օր առաջ, որպեսզի վճարի մատանիների և հարսանիքի սրահի վարձակալության համար, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Հիթ Բամպուսի հարսնացուն համոզել է իր ապագա ամուսնուն հանձնվել, երբ Facebook-ում տեսել է տեսագրող սարքերի կադրերը, թե ինչպես է նա բանկ թալանում:

Հիթ Բամպուսը զենքով մտել է Citizens State Bank Գրովետոնում և կանխիկ գումար է պահանջել: Այնուհետև նա մեքենայով հեռացել է անտառի ճանապարհով և հայրենի Կրոկետ է վերադարձել:

Բամպուսը պետք է ամուսնանար հաջորդ օրը, սակայն արդեն երեկոյան հարսնացուն տեսել է բանկի տեսախցիկների կադրերը և ստիպել է իր սիրեցյալին հանձնվել: