Թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում «ահաբեկիչների դիրքերի» ուղղությամբ. ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել ռազմարշավը


19:23 , 9 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Թուրքական հրետանին հարվածներ է հասցրել «ահաբեկիչների» դիրքերի ուղղությամբ սիրիական Թել-Աբյադ քաղաքում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական աղբյուրն ու սիրիական պետական հեռուստատեսությունը:

Հաղորդվում է, որ Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային «զսպված գործել և դադարեցնել այսօր Սիրիայի հյուսիսում մեկնարկող արշավը»: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Բրյուսելում անցկացվող Եվրախորհրդարանի նիստում:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ