Մայրը խեղդել է երկու որդիներին և համեմատել սպանությունը չիփս ուտելու հետ


23:16 , 9 հոկտեմբեր, 2019

Վեց երեխաների մայրը թելով խեղդել է իր երկու դեռահաս որդիներին և ցանկացել է սպանել նաև մնացած երեխաներին: Այս մասին հաղորդում է Mirror Online կայքը:

34-ամյա Սառա Բարասը իրեն մեղավոր է ճանաչել իր որդիների սպանության գործով դատական նիստին: Նա իր տանը խեղդամահ է արել 14-ամյա որդուն՝ Բլեյքին, և 13-ամյա Տրիստանին:

Բարասը և նրա զուգընկերը մեղավոր են ճանաչվել՝ բոլոր վեց երեխաների, այդ թվում՝ երկու մահացած տղաների սպանությունը կազմակերպելու մեջ: Մինչ հանցագործությունը կատարելը, Բարասն իր ֆեյսբուքյան էջում Սթիվեն Քինգի «Գմբեթի տակ» գրքից մի հատված է մեջբերել․ «Սպանությունը նման է կարտոֆիլի չիփսի։ Փորձելով մեկ անգամ՝ դուք կանգ առնել չեք կարող»:

Նա նաև մահվան պատկերն է հրապարակել արյունոտ գերանդիով՝ «Գալիս եմ քո հետևից» մակագրությամբ։

Այժմ Բարասին ցմահ ազատազրկում է սպառնում: