Գիտնականները հազվագյուտ երևույթ են տեսանկարահանել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում


20:00 , 9 հոկտեմբեր, 2019

Նորվեգացի գիտնականները Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հազվագյուտ երևույթ են տեսանկարահանել: Անսովոր, հեղուկով լցված պարկի մեջ կաղամարի 10 ձու է եղել:

Գիտական արշավախմբի դայվերները լողալով մոտեցել են ժելատինե պարկին և այն լուսավորել լապտերով: Հսկա զանգվածը կաղամարի ձվերը պաշտպանում էր վնասվածքներից:

Երևույթը հազվադեպ է համարվում. օվկիանոսի ուսումնասիրության պատմության ընթացքում միայն մի քանի նման գտածոներ են եղել: