Սպան տեսախցիկի առջև «ձերբակալել է» կիսամերկ մոդելներին և վճարել դրա համար


19:01 , 9 հոկտեմբեր, 2019

Երեք կիսամերկ մոդելներ քայլում են մեղավոր հայացքով՝ ձեռքերը թիկունքին կապված, և նրանց ուղեկցում է ինքնագոհ ոստիկանը:

ԱՄՆ Մայամի քաղաքում ոստիկանությունը սկսել է հետաքննել, երբ սոցցանցերում տարածվել է սադրիչ տեսանյութը, որում ներգրավված է իրենց աշխատակիցներից մեկը:

Տեսահոլովակի գեղեցկուհիներն են Ֆրանսիա Ջեյմսը, Ջուլիանա Քիսինջերը և Մեդի Բելը։ Նրանք insta-մոդելներ են, որոնցից յուրաքանչյուրը երկու միլիոն բաժանորդ ունի: Բոլոր երեքն էլ իրենց էջերում հրապարակել են տեսանյութը, գրում է Daily Mail- ը: Ֆրանսիան, որը նաև Playboy աստղ է, տեսահոլովակին ավելացրել է զվարճալի մակագրություն: Իսկ պատմության մեջ նա ցույց է տվել, թե ինչպես են նրանք արդեն առանց ձեռնաշղթաների շնորհակալություն հայտնում սպային իրենց ազատ արձակելու համար: Իրավապահը պատասխանում է, որ ինքը «սիրում է ծառայել և պաշտպանել»: