Տաղանդավոր երեխաներ, որոնց գյուտերը մինչ օրս փրկում են հազարավոր մարդկանց կյանքեր


21:00 , 9 հոկտեմբեր, 2019

Լուի Բրայլը 15 տարեկան էր, երբ հայտնագործեց կույրերի համար նախատեսված տառատեսակը։ Բենջամին Ֆրանկլինը 12 տարեկան էր, երբ հայտնագործեց լաստերը։ Հանճարեղ գյուտարար դառնալու համար հարկավոր է միայն ոգեշնչում, կամքի ուժ և ինքնավստահություն։ Մեր ներկայացրած երիտասարդները դրա վառ օրինակներն են։

Ջեք Անդրակա, ԱՄՆ, 16 տարեկան, քաղցկեղի ախտորոշման համար նախատեսված թեստ

Մտերիմ մարդու մահից հետո Ջեքը սկսեց հետաքրքրվել ախտորոշիչ օնկոլոգիայով։ Նա ծանոթացավ գիտական հոդվածներին և նպատակ դրեց իր առջև ենթաստամոսային գեղձի քաղցկեղն ախտորոշելու միջոց հայտնագործել։ Այս հիվանդությունը գրեթե ոչ մի ախտանիշ չի ունենում, և այն հնարավոր է հայտնաբերել միայն ուշ փուլերում։

7 ամիս շարունակ դասերից հետո դեռահասը աշխատում էր լաբորատորիայում։ Երկար փորձերի արդյունքը եղավ փոքրիկ գործիքի հայտնագործումը, որը արյան մեջ հայտնաբերում է մեզոթելին։ Այս սպիտակուցի ավելցուկը վկայում է չարորակ ուռուցքի մասին։

Վալենտին Ֆրեչկա, Ուկրաինա, 18 տարեկան, տերևներից թուղթ

11-րդ դասարանում սովորող Վալենտին Ֆրեչկան ծառերից թափված տերևներից թուղթ պատրաստելու տեխնոլոգիայի գյուտարարն է։ Այս կերպ հնարավոր է դադարեցնել ծառահատումը և թղթի արտադրությունը դարձնել էկոլոգիապես մաքուր։

Մեկուկես տոննա տերևից հնարավոր է ստանալ 20 հազար A4 ֆորմատի թուղթ։ Արտադրության համար պիտանի է յուրաքանչյուր տերև, սակայն առավել արդյունավետ են կաղնու տերևները։ Իսկ մնացորդնեից կարելի է լիգին ստանալ, որը հրաշալի վառելիք է։ Այս հրաշալի գյուտի համար Վալենտինը պարգևատրվել է ԱՄՆ-ում անցկացված Genius Olympiad 2018 մրցանակաբաշխության մեդալով։

Սերգեյ Խալյավին, Ռուսաստան, 17 տարեկան, կռնատ մարդկանց համար մկնիկ

Սերգեյ Խալյավինը սովորում էր 11-րդ դասարանում, երբ կարողացավ ստեղծել ձեռքեր չունեցող մարդկանց համար նախատեսված մկնիկ։ Նա որոշել էր օգնել իր ընկերոջը, որը չէր կարողանում օգտվել համակարգչից։ Հայտնագործված մկնիկը ղեկավարել հնարավոր է ոտքի մատներով։

Սերգեյն ասում է, որ սարքին ընկերը հարմարվել է մեկ շաբաթվա ընթացքում և անգամ դրանով կարողացել է համակարգչային խաղեր խաղալ։ Մշակման հարցում տղային օգնել է տեխնոլոգիայի ուսուցչուհին։

Քայլի Սայմոնդս, ԱՄՆ, 13 տարեկան, քիմիոթերապիայի համար նախատեսված ուսապարկ

Քայլի Սայմոնդսը երկար ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ։ Չնայած հիվանդությանը՝ աղջիկը ցանկանում էր զբոսնել, շփվել ընկերների հետ և դպրոց հաճախել, սակայն մշտական կաթիլայինները սահմանափակում էին նրա կյանքը, այդ իսկ պատճառով Քայլին միջոց գտավ ակտիվ կենսակերպ վարելու՝ չնայած օնկոլոգիային։ Նա դեղորայքով լի սարքավորումը տեղադրեց ուսապարկի մեջ, որպեսզի կարողանա տնից դուրս գալ։ Այժմ աղջիկը ցանկանում է նման ուսապարկերի զանգվածային արտադրություն սկսել։

Լաալիտյա Աչարիա, ԱՄՆ, 13 տարեկան, ավտոմեքենայի շարժումից էլեկտրականություն

Աչարիան սիրում է ուսումնասիրել էներգիայի արագ վերականգնվող աղբյուրներ։ Նրա սարքը՝ TraffEnerate-ը, տեղաշարժվող ավտոմեքենաներից ստացվող ալիքները փոխակերպում է էլեկտրականության։ Նման սարքավորումներ կարելի է տեղադրել բանուկ խաչմերուկներում։ Իր նախագծի համար աղջիկը հաղթանակ է տարել Discovery Education 3M 2017 երիտասարդ գիտնականների մրցույթում։ Նրա մոտ միտքը հղացել է Հնդկաստան այցելելուց հետո, երբ տեսել է, թե ինչպես են երեխաներն ապրում առանց էլեկտրականության և խարույկներ վառելով։