Հրայր Թովմասյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանին


16:18 , 9 հոկտեմբեր, 2019

2019 հոկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին: Հանդիպումը կայացել է չինական կողմի նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու ժողովրդների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերությունները, շփումների բարձր մակարդակը և հույս հայտնել, որ փոխգործակցությունը հետագայում առավել կամրապնդվի: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր շնորհավորանքներն է փոխանցել դեսպանին օրեր առաջ նշված Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում ընթացող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, այդ շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին։