22:28 , 2 հուլիս, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Վերահսկիչ պալատն արձագանքել է Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի այն հայտարարությանը, ըստ որի ինքն այնքան էլ համաձայն չէ Վերահսկիչ պալատի դիտողությունների հետ: Այս առիթով ՎՊ լրատվական ծառայությունը հարկ է համարել տարածել հետևյալ մեկնաբանությունը.«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինությունը Հայաuտանի Հանրապետությունում կենuագործունեության համար բարենպաuտ տարածական միջավայրի uտեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` ա) Հայաuտանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ դրանց բաղկացուցիչ մաuերի uոցիալ-տնտեuական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձեւավորման, տարածքների կայուն զարգացման եւ դրանց նպատակային oգտագործման ուղղությունների եւ գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանuպորտային եւ այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեuման, ծրագրման եւ նախագծման բոլոր տեuակները. բ) շենքերի, շինությունների նախագծման եւ շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպեu նաեւ տարածքների բարեկարգման բոլոր տեuակները. գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական եւ նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին համապատաuխան: Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի ընթացիկ հաշվետվություններում արձանագրվել են ոչ միայն շինարարության, այլև` քաղաքաշինական մյուս տարրերին վերաբերվող խախտումներ և թերություններ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ