Ուկրաինայից պլաստիկ վիրաբույժ Ալենա Վերդին այլանդակել է հարյուրավոր հիվանդների, իսկ վիրաբույժի դիպլոմը, պարզվեց, կեղծ է:
Այժմ Կուբանի քննչական մարմինները ստուգում են կազմակերպել: Ավելի վաղ բժշկուհուն մեղադրում էին հիվանդի մահվան մեջ, սակայն կինն ուղղակի տուգանք է վճարել:
Տուժած կանայք ցանկանում էին ավելի լավ տեսք ունենալ, սակայն այլ բան դուրս եկավ: Հիմա նրանք ուզում են կնոջը պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ: Սակայն վերջիններս շատ են վախենում: Նրանք նշում են, որ իրենց զանգահարել են անհայտ անձինք և սպառնացել, եթե քրեական գործ կհարուցեն:
Այնուամենայնիվ, 7 կանայք, ովքեր վստահել են բժշկին, որոշել են հասնել իրենց ուզածին և կանգնեցնել նրան:
Հիվանդներից մեկը՝ Անաստասիա Իսմայլովան, որոշել էր աբդոմինոպլաստիկա անել: Այդ վիրահատության միջոցով վերացնում են որովայնի ճարպերն ու դեֆեկտները, որոնք առաջացել են ծննդաբերությունից հետո: Անաստասիայի համար դա շատ վատ վերջացավ:
Կինը նշում, է որ բժշկուհին կտրել է իր մաշկը կրծքի տակից և դեն դեն նետել այն:
Վիրահատությունից հետո բժշկուհին ձևացրել է, որ իրեն դուր չի եկել ստացված արդյունքը՝ ասելով, որ կինն այլևս հիվանդանոցում չհայտնվի: Սակայն ամենավատը դեռ առջևում էր:
Առաջին վիրահատությունը կատարվել է անհայտ վայրում:
Եվ այսպես՝ մի քանի վիրահատություններ կատարվել են ոչ թե հիվանդանոցում, այլ վիրաբույժի տան միջանցքում: Աղջիկներից մեկը նշում է, որ իրեն ստիպում էին, որ միացնի հեռախոսի լույսը ռինոպլաստիկայի ընթացքում:
Այն կլինիկայում, որտեղ աշխատում էր բժիշկը, ասում են, որ նա անգամ բժիշկ չէ, իսկ բոլոր դիպլոմներն ու սերտիֆիկատները կեղծ են: Հիվանդանոցի գլխավոր բժիշկն ասում է, որ աղջկան աշխատանքի են ընդունել, քանի որ ասել է, որ հմուտ է:
Ալյոնա Վերդիի հետ ոչ մի կերպ կապվել չի ստացվում: Կապ է հաստատում միայն նրանց հետ, ով քրեական գործ է հարուցում, սակայն այլ մարդկանց միջոցով: Կանանց խոսքերով՝ բժշկուհին սպառնում է բոլորին: