Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են Հայաստանի նախագահի նստավայրում


13:01 , 9 հոկտեմբեր, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ սոցիալական ցանցերում ՀՀ նախագահի պաշտոնական էջերից: «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»,-նշվում է «Ինստագրամ»-ի էջում:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը: