Քիմ Քարդաշյանը հայ երկրպագուներին շնորհակալություն է հայտնել նվերների համար. տեսեք, թե ինչեր են նվիրել նրան (Video)


10:54 , 9 հոկտեմբեր, 2019

Քիմ Քարդաշյանը դեռ Երեւանում է, եւ բազմաթիվ երկրպագուներ գրեթե շուրջօրյա հերթապահում են հյուրանոցի դռների մոտ, որում նա կանգ է առել։ Շատերն են ցանկանում նրան որեւէ հուշանվեր, փոքրիկ նվեր մատուցել։ Հաջողվում է դա նրանց, թե ոչ՝ չենք կարող նշել, սակայն Քիմը գիշերը Instagram-ի Stories բաժնում շնորհակալություն է հայտնել նվերների համար, որոնք իրեն այս օրերին նվիրել են երկրպագուներն ու հայ դիզայներները։

«Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել բոլորին։ Այստեղ ե՛ւ հետաքրքրիր դիզայներական աշխատանքներ կան, ե՛ւ բուրավետ օճառ, ե՛ւ զարդեր։ Շատ շնորհակալ եմ բոլորին»,- ասել է Քիմը։

Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քորթնին, եւ նրանց երեխաները Երեւան են ժամանել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան. Քիմ Քարդաշյանը մասնակցում է WCIT համաժողովին։