Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան


11:27 , 9 հոկտեմբեր, 2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան։

Մնացականյանը մասնակցելու է հոկտեմբերի 10-ին և 11-ին Աշխաբադում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին: