Երևանում ընթանում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը. ուղիղ


10:31 , 9 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի միջոցառումների շարքը:

Այստեղ են ՏՏ ոլորտի համաշխարհային հայտնի դեմքեր և շոուբիզնեսի ներկայացուցիչներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի  (WCIT-2019) պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում ՝լուսային շոուի ներկայացմամբ և նվագախմբի համաշխարհային կատարումներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ը Երևանում ընթանում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։