Լոնդոնի պատկերասրահում այցելուներին ստիպել են անցնել մերկ մարդկանց միջով՝ ցուցահանդեսին մասնակցելու համար (Photo)


15:30 , 9 հոկտեմբեր, 2019

Լոնդոնի Royal Academy հայտնի պատկերասրահում այցելուների հետ հետաքրքիր փորձարկում են արել։ Այցելուները, ովքեր ամեն կերպ փորձել են հայտնվել հայտնի պատկերասրահի կազմակերպած ցուցահանդեսին, ստիպված են եղել անցնել երկու մերկ մարդու միջով՝ տղամարդու ու կնոջ։ 

Գաղափարը 72-ամյա Մարիա Աբրահամովիչինն էր։ Նա մշակել էր այս նախաձեռնությունը դեռ վաղուց։ Մարիան նշում է, որ իր համար կարևոր էր այս փոքրիկ խոչընդոտի կազմակերպումը, քանի որ նա ցանկանում էր տեսնել, թե ինչ արձագանք կտան մարդիկ, երբ տեսնեն, որ ցուցահանդեսի սենյակ մտնելուց առաջ նրանք պետք է անցնեն մերկ մարդկանց միջով, որոնք կարծես ձուլված լինեին դռներին։ 

Նա նշում է, որ մեր օրերում մարդիկ ոչ միայն կաշկանդվում են մերկությունից, այլ նաև մերկությունը որակում են որպես ամոթալի երևույթ, այնինչ մերկությունն ու արվեստը կարող են փոխկապակցված լինել, ու դրանում ոչ մի վատ բան չկա։ 

Մարիան նշում է, որ սրա շնորհիվ նա ցանկացել է ցույց տալ, որ մարդիկ պետք է հասկանան արվեստի հետ կապված մերկության ու ուղղակի 18+ մերկության սահմանը։ Անտեղի մերկանալն ու մարմինը պարզապես վաճառքի առարկա դարձնելն ուրիշ է, իսկ մերկանալ արվեստի, ոգեշնչման համար՝ ուրիշ։ 

Հետաքրքիր է, որ այցելուներից շատերն ուղղակի ժպտում էին ու ժպտալով հաղթահարում անսպասելի փորձությունը։ Նրանք սիրով անցնում էին դուռը՝ իրենց ուզած ցուցահանդեսին մասնակցելու համար։ Փորձարկումն արդյունքում անցավ չափազանց հետաքրքիր, զվարճալի ու ծիծաղով լեցուն։ Առաջարկում ենք ծանոթանալ նախաձեռնության ամենազվարճալի լուսանկարներին։