Թուրքիան ինքն իրեն թույլատրել է պատերազմել Սիրիայում


01:45 , 9 հոկտեմբեր, 2019

Թուրքիան երկարաձգել է իր զորքերի արտերկրում գործողություններին մասնակցելու թույլտվությունը: Այդ մասին են վկայում Մեծ ազգային ժողովում (խորհրդարան) քվեարկության արդյունքները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մանդատի ժամկետը երկարաձգվել է մեկ տարով՝ մինչև 2020-ի հոկտեմբերի 30-ը: Համաձայն փաստաթղթի՝ թուրքական բանակը կարող է գործել Սիրիայի և Իրաքի տարածքներում: Բացի այդ, թույլատրվում է Թուրքիայի տարածքում տեղակայել արտասահմանյան գործողությունների ժամանակ Անկարային աջակցող երրորդ երկրների բազաներ և ուժեր:

Ավելի վաղ The National Interest-ի փորձագետները նշել էին, որ ռազմական գործողությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է իրականացնել Սիրիայում, կարող է այդ տարածքը վերածել «թուրքական Վիետնամի» և Անկարայի համար ավարտվի պարտությամբ:

Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է աջակցել Սիրիայում թուրքական ռազմական գործողություններին: Այնուամենայնիվ, ԱՄՆ զինված ուժերն այլևս չեն լինի գործողության վայրի մոտ: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի լքում քրդերին և կշարունակի աջակցել նրանց: