«Կնոջն ամենաշատը գեղեցկացնում է իսկական տղամարդը». Օլյա Հակոբյանը՝ արտաքինի, դաջվածքների եւ բալիկների հետ ժամանցի մասին. Bravo.am (Photo)


23:17 , 8 հոկտեմբեր, 2019

Bravo.am-ը գրում է.

Շոու-բիզնեսի ներկայացուցիչների կյանքում տարատեսակ խոսակցություններն անպակաս են: Դաջվածքները, դիմահարդարումը կամ էլ փոքր-ինչ համարձակ զգեստը բավական են, որ համացանցում աղմուկ բարձրանա: Դրանից ոմանք ընկճվում են, ոմանց էլ պարզապես տրված չէ թույլ լինելու կարողությունը, չարախոսներին արհամարհում եւ ժպիտով վայելում են իրենց կյանքը:

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, վստահաբար, շուտ ընկճվողներից չէ: Գեղեցիկ տեսք ունենալու իր բանաձեւի, մարզումների եւ որդիների հետ անցկացրած ժամանակի մասին նա անկեղծացել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Օլյան նշում է, որ արտաքինին ուշադրություն եւ ժամանակ է տրամադրում այնքան, որքան դրա կարիքը լինում է, ավելին՝ առօրյայում չի շպարվում. ասում է` դա խանգարում է իրեն, բայց այ, խնամքը պարտադիր է: Նա արդեն մեկ տարի կլինի, ինչ մարզումների է հաճախում, սիրում է մարզվել եւ հորդորում է աղջիկներին, որ եթե տրված չէ գեղեցիկ մարմին, ապա, ինչո՞ւ ոչ, պետք է ջանք գործադրել, ունենալ կամքի ուժ, մի քիչ տանջվել, բայց հասնել ցանկալի արդյունքի՝ ինքնագոհ լինելու համար. «Բոլորին խորհուրդ եմ տալիս, որ երբեք չփոխվեն, չկորցնեն իրենց եսն ու հմայքը, էներգետիկ ուժն ու միշտ առաջ գնալու ցանկությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ