Չկա որևէ պատվիրակություն, որը լուրջ է վերաբերում Ադրբեջանի պատվիրակությանը. Զոհրաբյան (Video)


19:22 , 8 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

«Առաջին անգամ ԵԽԽՎ-ում Արցախի Հանրապետության օմբուդսմենը հնարավորություն ունեցավ խոսելու, ներկայացնելու և հանգամանալից պատասխանելու հարցերին։ Ես կարծում եմ՝ սա իսկապես աննախադեպ նախաձեռնություն էր»,-այս մասին այսօր ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ պետք է հասնել նրան, որ մարդու իրավունքների հանձնակատարը լինի Արցախում և այլ չճանաչված պետություններում։
«Դա է ԵԽԽՎ-ի և Եվրոպայի խորհրդի մանդատը»,-ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը հայտնեց, որ հերթական անգամ ադրբեջանական պատվիրակությունն իրեն ագրեսիվ է դրսևորել՝ նշելով, որ հասկանում է՝ Ադրբեջանում դոմինոյի էֆեկտով աշխատում են ցարի, սուլթանի «մեսիջները»։

«Ալիևի բավականին ցինիկ, տգետ և անգրագետ ելույթի նույն շեշտադրումները կրկնեցին ադրբեջանական պատվիրակության անդամները, հատկապես նստաշրջանի վերջին օրը։ Ես չեմ կարծում, որ ԵԽ-ում այլևս կա որևէ ազգային պատվիրակություն, որը լուրջ է վերաբերում Ադրբեջանի պատվիրակությանը»,-ասաց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։