Վարչապետն ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենը քննարկել են Սև ծովով դեպի Ռուսաստան բեռների լաստանավային փոխադրումների հնարավորությունը


17:57 , 8 հոկտեմբեր, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։ 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և  ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: 

Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ: