Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճ է արձանագրում


20:19 , 8 հոկտեմբեր, 2019

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանման ծավալը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 11 տոկոսով ավելացել է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին վկայում են հանրապետության Գինու ազգային գործակալության՝ հոկտեմբերի 8-ին հրապարակված տվյալները:

Ըստ գերատեսչության տվյալների՝ Ռուսաստանն առաջվա պես առաջին տեղն է զբաղեցնում վրացական այդ ալկոհոլային ապրանքատեսակը ներմուծող երկրների շրջանում: Երկրորդ տեղում Ուկրաինան է: Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանն Ուկրաինա է արտահանել ավելի քան 6,7 մլն շիշ գինի, ինչը 0,3 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ: Առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը: Ինն ամսվա ընթացքում Վրաստանիg այս երկիր է արտահանվել ավելի քան 5,3 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: