«Մտնում ենք ֆինալ, վերջին ֆրազա». Հայկ Մարության


17:25 , 8 հոկտեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի ժամանակ անդրադարձ կատարեց քաղաքային տրանսպորտի խնդրին։

Մարությանը հայտնեց, որ այս ընթացքում հանդիպումներ են ունեցել տրանսպորտային ցանցին մասնակից տնտեսվարողների հետ՝ հասկանալու համար, թե գործող տնտեսվարողներն ինչ կերպ կարող են մասնակից դառնալ տրանպորտային նոր ցանցին։

Քաղաքապետը նշեց, որ այդ հանդիպումներից հետո արձագանք ստացել են ընդամենը մեկ տնտեսվարողից։

Խոսելով շահագործվող մեքենաների մասին՝ Հայկ Մարությանը նշեց.

«Հաշվի առնելով այն, որ մյուս տարի մոտ 400 միկրոավտոբուս նշում են իրենց 15-ամյակը, օրենքի ուժով պետք է փոխարինվեն։ Եթե տնտեսվարողները դա չանեն, ապա այդտեղ պետք է խաղի մեջ մտնի քաղաքապետարանը, և մենք արդեն այսօր բանակցում ենք Կառավարության հետ, որ այս հարցը լուծենք»:

Նա նաև հավելեց, որ ստեղծվել է մինչգերատեսչական խումբ, որն աշխատում է, շատ ակտիվ բանակցային գործընթաց կա այն բանկի հետ, որը պետք է սպասարկի այս գործընթացը, այնպես որ՝ մտնում ենք ֆինալ, վերջին ֆրազա»,- ասաց Մարությանը։