Այդքան սիրելի կորսետների պատմությունը. ինչպե՞ս էր կանանց հաջողվում ուռուցիկ կուրծք ու բարակ իրան ունենալ (Photo)


19:30 , 8 հոկտեմբեր, 2019

Դարեր շարունակ կանայք ձգտել են տղամարդկանց և հասարակությանն ավելի նիհար և գեղեցիկ երևալ: Հենց այս նպատակի համար էլ առաջացել են կանանց իրանը նեղացնող կորսետները, որոնք մինչ օրս օգտագործվում են: 

Похожее изображение

Կորսետների մասին առաջին հիշատակումները գալիս են Միջագետքից: Սկզբում դրանք ձիգ կտորներից կամ էլ կաշիներից էին: Հետագայում դրանք պահպանվեցին Հին Հռոմում և Հունաստանում: Անտիկ աշխարհում նաև չէր ընդունվում մեծ կուրծքը: Ցանկալի արդյունքի հասնելու համար հրապուրիչ կանայք իրենց մարմինը փաթաթում էին կտորներով: 

Похожее изображение

Միգուցե Դուք զարմանաք, բայց միջնադարում Եվրոպայում կորսետները չեն օգտագործել, որպեսզի ընդգծեն կանանց մարմինները, այլ ընդհակառակը, այս շրջանում կուրծքը սեղմում էին, որպեսզի ավելի փոքրացնեն, որպեսզի այն չընդգծվի: Բարոյականության այդպիսի խստությամբ չամուսնացած աղջիկները կարողանում էին բաց պարանոցով զգեստ կրել հնարավոր ամուսիններին գրավելու համար: Որոշ զգեստներ չափազանց բաց են համարվում նույնիսկ ներկայիս նորաձևության համար: 

Картинки по запросу нижнее белье 18 века

17-րդ դարի վերջին կորսետները շատ մեծ տարածում գտան: Դրանք փոխարինվեցին մետաղով և փայտով, որպեսզի լավագույնս ընդգծեն կուրծքը: Նշենք, որ աղջիկներին կորսետ հագցնում էին դեռ վաղ տարիքից: Կանայք ինքնուրույն չէին կարող կորսետ հագնել, դա կրելու համար օգնություն էր պետք կամ ծառա: Պե՞տք է ասել, որ դրա պատճառով էլ կանանց ներքին օրգաններն ու ոսկորները դեֆորմացվել են, բայց ինչե՞ր չես անի գեղեցկության համար: 

Ավելի ուշ առաջ եկան շնաձկան ընչացքից պատրաստված կորսետները: Այս «հաճույքն» այդքան էլ էժան չէր, և դա ոչ բոլորը կարող էին թույլ տալ իրենց: Ի դեպ, հասարակ մահկանացուները կրում էին դրանց ավելի էժան տարբերակները: Սովորական աղջիկների համար հագուստի խիտ կտորը խիտ գործվածքների ծածկ էր: Այն հագնում էին վերնաշապիկի վրայից և դիմացից ամրացնում: 

Ուռուցիկության համար օգտագործվում էին տարբեր դիզայն և հարմարանք: Սկզբնական շրջանում դրանք քթոցներն էին, որոնց վրա կտոր էր փաթաթվում: Իսկ հետո առաջ եկան կրինոլինները, որոնք կարող էին մեծացնել կամ փոքրացնել այդ «փքված» զգեստը:

Կանանց համար շատ դժվար էր այս զգեստներով շարժվել կամ էլ նստել:

Похожее изображение

Վերջապես, միայն 20-րդ դարում կանայք կարողացան հանգիստ շունչ քաշել: Հենց այս շրջանում ֆրանսիացի մոդելավորող Փոլ Պուարեն առաջին անգամ ներկայացրեց մի զգեստ, որը կարող էին կրել բացառապես առանց կորսետի: 

Картинки по запросу фижмы

Կորսետները, սակայն, չկորցրին իրենց դերը: Մինչ այժմ նրա «սերունդները» շարունակում են գոյություն ունենալ բեմական զգեստների կամ ժամանակակից նիհարեցնող ներքնազգեստի մասերի տեսքով:

Картинки по запросу унесенные ветром