Երևանի Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470-ն ու BMW X5-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր


16:23 , 8 հոկտեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Lexus GX 470 մակնիշի 47 PX 007 համարանիշի և BMW X5 մակնիշի 15 AG 151 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն կողաշրջվել է և մասամբ ճանապարհը փակել:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: