Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան


15:34 , 8 հոկտեմբեր, 2019

Lragir.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վաղը կմեկնի Ադրբեջան, հայտնում է aliq.ge-ն:

Հոկտեմբերի 9-ին Վրաստանի կառավարության ղեկավարը կայցելի Ադրբեջան, հաջորդ շաբաթ կկայանա նրա այցը Հայաստան: Բացի այդ, նախատեսվում է նաև վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին: