Շատ լավ է, որ քաղաքական գործիչներն ակտիվ են սոցիալական մեդիայում. Քարդաշյանը՝ Փաշինյանի մասին


15:11 , 8 հոկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Այո՛, դա կարող է արդյունավետ լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանն՝ անդրադառնալով հարցին, ինչպե՞ս է գնահատում, որ Հայաստանի վարչապետը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։

«Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչներն ակտիվ են սոցիալական մեդիայում: Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի», - ընդգծեց նա: