Հրապարակվել են տեսանյութեր՝ ինչպես է Պուտինը Շոյգուի ուղեկցությամբ զբոսնել սիբիրյան տայգայում, սունկ հավաքել, լեռ բարձրացել (Photo, Video)


13:53 , 8 հոկտեմբեր, 2019

Հրապարակվել են Տուվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ընկերակցությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի հանգիստը պատկերող տեսանյութեր: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք բարձրանում լեռը, սունկ հավաքում և վայելում տայգայի աշնանային բնությունը:

Երբ Շոյգուն հապալասի թուփը ձեռքին մոտեցել է նախագահին, վերջինս կատակել է՝ ասելով, որ նախարարն այն պետք է տնկի իր ամառանոցում, իսկ Շոյգուն պատասխանել է, որ այս բույսի համար այլ կլիմա է հարկավոր:

Երբ Շոյգուին հարցրել են, թե արդյո՞ք հնարավոր է այնպես անել, որ Մոսկվայում էլ այսպիսի մաքուր օդ լինի, ինչպես տայգայում է, նախարարն ասել է, որ այդ հարցով պետք է դիմել նախագահին, իսկ Պուտինն իր հերթին պատասխանել է, որ պետք է ձգտել դրան:

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, լրացել է ՌԴ նախագահի 67-ամյակը: ՌԴ նախագահն իր տարեդարձը նշել է ընտանիքի և հարազատների շրջապատում, իսկ մինչ այդ նա այցելել էր սիբիրյան տայգա, որտեղ վայելել է աշնանային բնությունը:

Russian President Vladimir Putin clutches a staff as he hikes across the Siberian wilderness during his annual period of rest and relaxation

The President relaxes on a rocky outcrop on the hillside of the vast Taiga forest in the Russian north. It is his 67th birthday today

 

During one pit-stop, Shoigu uncovered a berry bush. Plant it in the Moscow Region. You can plant it at your dacha in the Moscow Region,Putin told his minister